News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 16-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գնումների մասին» օրենքի նախագիծը:

Մինչեւ քվեարկությունը Արամ Մանուկյանը հայտարարեց, որ օրենքների արագ բերելու պատճառով իրենք չեն հասցնում նորմալ ծանոթանալ նախագծերին:

«Խնդրում եմ ճշտել, ըստ մամուլի տեղեկատվության, այս օրենքի նախագծով Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ Հանրապետության նախագահի արարողակարգային ծախսերը համարվելու են պետական գաղտնիք եւ չեն լինելու թափանցիկ: Եթե մենք սխալ ենք հասկացել, որեւէ մեկը թող ճշտի»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:

Ազգային ժողովի նախագահը խոստովանեց. ինքն այդ մասին տեղյակ չէ, այսօր առավոտյան է թերթից կարդացել. «Նման բան Ազգային ժողովի չկա ու չկա»:

Գալուստ Սահակյանը պատասխանը ծիծաղ առաջացրեց դահլիճում: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը պարզաբանեց. փակ է լինելու միայն արարողակարգի գնումները:

«Եթե մամուլին հավատում եք, հավատացեք նաեւ օրենքին: Մեկ ամիս է` կա այս նախագիծը, արդեն երրորդ ընթերցում ենք գնում, զուտ արարողակարգի մասին է, թե որ ռեստորանում է պետք հաց ուտել...»,- ասաց Վարդան Այվազյանը:

Ներկա պատգամավորները սկսեցին տեղից աղմկել, ԱԺ նախագահը հանգստացրեց. ինքն այդ մասին խոստանում է տեղյակ պահել. «Ես որեւէ բան չեմ տեսնում»:

Նախագծին կողմ քվեարկեց 77, ձեռնպահ 22 եւ դեմ 2 պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ