News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Լապշինի գործում Ադրբեջանը փորձում է նոր «մակարդակի» անցնել եւ Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց քրեական հետապնդում սկսել: Այս մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների փորձերը հասնել Բելառուսից Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը:

«Փորձերը նաեւ ուրիշ պետության ներքին գործերին միջամտություն են համարվում: Փաստորեն, Ադրբեջանը ցանկանում է հասնել օտար պետության քաղաքացու արտահանձնմանը, որ դատի մտացածին «հանցագործության» համար: Դա միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է: Եթե Ադրբեջանն իրեն այդպես է պահում երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ, ապա ոչ մի կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղը վերահսկելու չնչին հնրավորություն իսկ ստանալով՝ ցեղասպանություն կնախաձեռնի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

ԼՂ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ նման փորձերը պետք է անմիջապես կասեցվեն: «Եթե քաղաքացին, այնուամենայնիվ, արտահանձնվի, դա կանդրադառնա Բելառուսի իմիջի վրա»,- հիշեցրեց Բաբայանը: Նրա խոսքով՝ ամեն դեպքում, Ադրբեջանի իշխանությունների այսպիսի վարքագիծը վկայում է անշեղ դեգրադացիայի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ