News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կայունության եվրոպական նախաձեռնությունը հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն. եվրոպական ճահիճ» վերնագրով հետաքննության երկրորդ հատվածը: Այս մասին գրում է contact.az-ը՝ վկայակոչելով ադրբեջանցի քաղաքական միգրանտների AND կազմակերպության համանախագահ Արիֆ Մամեդովի Facebook-ի գրառումը:

«Զեկույցի այս բաժնում բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած կոռուպցիոն սխեմաների աղաղակող փաստեր, որոնցում ներգրավված են եվրոպացի տասնյակ բարձրաստիճան քաղաքական գործիչներ: ԵԽԽՎ-ում Ժողովրդակա կուսակցությունից խմբի նախագահ, իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեն, որի ակտիվ մասնակցությունը կոռուպցիոն մեխանիզմներին ապացուցվել է Իտալիայի դատախազության կողմից, համաձայնել է համագործակցել իտալական քննչական մարմինների հետ: Նա բազմաթիվ եվրոպացի գործիչների անուններ է նշել, որոնք գումար են ստացել Ադրբեջանից: Հետքերը տանում են մինչեւ ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունդը:

Վոլոնտեն անձամբ շուրջ 3 մլն եվրո է ստացել Ադրբեջանից՝ կեղտոտ լոբբիստական ծառայությունների համար: Այդ միջոցների մի մասը նա փոխանցել է այլ պատգամավորների...

Ամենայն հավանականությամբ, զեկույցում նշվող ադրբեջանցի որոշ պատգամավորների անուններ, որոնց լուսանկարները կարող եք տեսնել զեկույցում, կարող են փոխանցվել Ինտերպոլին: Մեր AND կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է ESİ-ի հետ: Հետաքննությունը շարունակվում է, այնպես որ՝ հաջորդ սենսացիային սպասեք»,- գրել է Արիֆ Մամեդովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ