News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջվա պես համարում է, որ ԽՍՀՄ փլուզումը ամենամեծ աշխարհքաղաքական աղետն է եղել երկրի պատմության մեջ, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դա աղետ էր, որը զգալիորեն հետ է մղել մեր զարգացումը։ Բոլոր երկրները, որոնք այսօր անկախ են, Խորհրդային միության փլուզումից հետո փաստացի մի քանի տասնամյակով հետ են ընկել իրենց զարգացումով»,- ասել է Պեսկովը, փոխանցում է Lenta–ն։

Նա հավելել է, որ հիմա «անհնար է խոսել ինչ -որ ռեվերսային գործըթացների մասին»։ Ընդ որում նա հավելել է, որ Ռուսաստանն ունի «նախկին Խորհրդային միության տարածքում նոր ինտեգրման պահանջ»։

«Եվ այս տեսակետից մենք հենց ԱՊՀ-ն ենք պատկերացնում։ Այո, դա ինտեգրման շատ բարդ, խրթին գործընթաց է, բայց այն այլընտրանք չունի մեզ համար։ Մենք տեսնում ենք, որ ԱՊՀ հողի վրա հասունանում են ավելի դինամիկ, ավելի սերտ փոխգործակցության ձեւաչափեր, ինչպես ԵՏՄ-ն, դրա համար էլ այդ նոր ինտեգրման տրամաբանությունը գերիշխող է»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ