News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռը թռիչքից առաջ տեխնիկապես սարքին էր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի թռիչքների անվտանգության ծառայության պետ Սերգեյ Բայնետովը:

«Ինքնաթիռը տեխնիկապես սարքին էր: Կարգավորման վերջին աշխատանքները կատարվել են 2016-ի սեպտեմբերին»,- ասել է նա՝ հստակեցնելով նաեւ, որ անձնակազմի հրամանատարը՝ առաջին դասի ռազմական օդաչու, մայոր Ռոման Վոլկովը հանձնարարված երթուղով բազմաթիվ թռիչքներ է իրականացրել:
Տու-154 ինքնաթիռը ռադարներից կորել է թռիչքից հետո 2 րոպե անց: Ինքնաթիռում էին գտնվում զինծառայողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Առաջին ալիքի, «Աստղ» եւ ՆՏՎ հեռուստաալիքների  աշխատակիցներ, նաեւ Ալեքսանդրովի անվան համույթի երաժիշտներ, որոնք թռչում էին Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայի Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիախմբի Ամանորը շնորհավորելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տու-154-ի ավիաաղետը Սեւ ծովի վրա. Օդաչուն տրվել է պատրանքներին
Ըստ հետաքննության մասնակիցների՝ իրականության միայն պատրանքային ընկալումը կարող էր փորձառուի օդաչուին ստիպել ինքնաթիռն ուղղել դեպի վերջնակետ՝ 55 աստիճանի կողաթեքում...
Անընդունելի ենք համարում ֆիզիկական ուժի գործադրումը. Աշոտյանը՝ Արարատում տեղի ունեցած միջադեպերի մասին
Կենցաղային միջադեպերը չենք քաղաքականացնում, դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները...
Հայտնի են Սոչիի մոտ կործանված ՌԴ ՊՆ օդանավի վթարի նախնական եզրակացությունները
Ավելի վաղ փորձաքննությունը հերքել էր օդանավում հնարավոր ահաբեկչության կամ ցամաքից գնդակոծվելու վարկածը…
Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի սխալն է եղել. լրատվամիջոց
Այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն՝ 33-ամյա կապիտան Ալեքսանդր Ռովենսկին շասսին փակելու փոխարեն փակել էր թեւերի փականները, օդանավն անցել էր որոշակի անկյան տակ…
ՌԴ ՊՆ-ը դեռ լիովին չի հերքում Տու-154-ի կործանման պատճառների թվում ահաբեկչության վարկածը
Առաջին ինքնագրի վերծանումից հետո «եզրակացրել են, որ օդանավում ահաբեկչություն, համենայնդեպս պայթյուն չի եղել», սակայն ահաբեկչության վարկածը դեռեւս պահպանվում է…
Տու–154 օդանավի վթարի միայն մեկ զոհի ինքնությունն է պարզվել եւ հուղարկավորվել
ՌԴ ԶՈւ ավիացիայի անվտանգ թռիչքների ծառայության պետ Սերգեյ Բայնետովը կոչ է արել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ