News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեւ ծովում ջրասուզորդները հայտնաբերել են Տու-154 ինքնաթիռի ֆյուզելյաժը: Նախնական տեղեկություններով՝ բեկորները գտնվում են ափից մեկ մղոն հեռավորությամբ 27 մետր խորության վրա: Այս մասին «ՌԻԱ Նովոսի»-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի Հարավային տարածաշրջանի որոնողափրկարարական ջոկատից:

«Դեկտեմբերի 26-ին ջրասուզորդները Սեւ ծովում հայտնաբերել են նախօրեին կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժը: Նախնական տեղեկություններով՝ բեկորները գտնվում են ափից թռիչքուղու ուղղությամբ մեկ մղոն հեռավորությամբ 27մետր խորության վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Սիրիա, կործանվել է կիրակի առավոտյան Սեւ ծովում: Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում 92 մարդ կար՝ անձնակազմի 8 անդամ եւ 84 ուղեւոր, որոնց թվում 8 զինծառայողներ, Ալեքսանդրովի անվան համույթի 64 երաժիշտներ, ռուսական հեռուստաալիքների 9 ներկայացուցիչներ, «Արդարացի օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան՝ հայտնի որպես բժիշկ Լիզա, երկու դաշնային ծառայող: Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տու-154-ի ավիաաղետը Սեւ ծովի վրա. Օդաչուն տրվել է պատրանքներին
Ըստ հետաքննության մասնակիցների՝ իրականության միայն պատրանքային ընկալումը կարող էր փորձառուի օդաչուին ստիպել ինքնաթիռն ուղղել դեպի վերջնակետ՝ 55 աստիճանի կողաթեքում...
Անընդունելի ենք համարում ֆիզիկական ուժի գործադրումը. Աշոտյանը՝ Արարատում տեղի ունեցած միջադեպերի մասին
Կենցաղային միջադեպերը չենք քաղաքականացնում, դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները...
Հայտնի են Սոչիի մոտ կործանված ՌԴ ՊՆ օդանավի վթարի նախնական եզրակացությունները
Ավելի վաղ փորձաքննությունը հերքել էր օդանավում հնարավոր ահաբեկչության կամ ցամաքից գնդակոծվելու վարկածը…
Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի սխալն է եղել. լրատվամիջոց
Այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն՝ 33-ամյա կապիտան Ալեքսանդր Ռովենսկին շասսին փակելու փոխարեն փակել էր թեւերի փականները, օդանավն անցել էր որոշակի անկյան տակ…
ՌԴ ՊՆ-ը դեռ լիովին չի հերքում Տու-154-ի կործանման պատճառների թվում ահաբեկչության վարկածը
Առաջին ինքնագրի վերծանումից հետո «եզրակացրել են, որ օդանավում ահաբեկչություն, համենայնդեպս պայթյուն չի եղել», սակայն ահաբեկչության վարկածը դեռեւս պահպանվում է…
Տու–154 օդանավի վթարի միայն մեկ զոհի ինքնությունն է պարզվել եւ հուղարկավորվել
ՌԴ ԶՈւ ավիացիայի անվտանգ թռիչքների ծառայության պետ Սերգեյ Բայնետովը կոչ է արել...
Ամենաշատ