News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սեւ ծովն ընկած «Տու 154» օդանավի 84 ուղեւորներից մեկը Ալեքսանդրովի անվան անսամբլի մենակատար, «Օպերայի ուրվականը» մյուզիքլի աստղ Հովհաննես Գեորգիյանն էր։ Նրա մասին իր հիշողություններն է պատմել Ռուսաստանի վաստակավոր երգիչ Վլադիմիր Օգնեւը։

«Հովհաննեսի ու Անսամբլի եւս մեկ մենակատարի՝ Գրիշա Օսիպովի հետ ես ծանոթացել եմ Մոսկվայում՝ մոտ տասը տարի առաջ,- պատմել է Օգնեւը ՏԱՍՍ-ի հետ զրույցի ժամանակ,- Չեմ կարողանում հավատալ, որ նրանք չկան, դեռ հրաշքի եմ սպասում»։

Երգչի խոսքով, Հովհաննես Գեորգիյան տենորը հազվագյուտ բարձր ձայն ուներ, նրա ամենաճանաչված համարը Տոնիոյի արիան էր Գաէտանո Դոնիցետիի «Գնդի դուստրը> օպերայից։ «Դա բարդ արիա է, այնտեղ ինը վերին «դո»-եր կան, այն քչերն են կարողանում կատարել՝ հանդիսատեսը հիացմունքից լացում էր»,- հիշում է Վլադիմիր Օգնեւը։

Ընկերոջ խոսքով, Հովհաննեսը հրաշալի մանկավարժ էր, հոյակապ տիրապետում էր վոկալին ու կարող էր ցանկացած ելույթ վերլուծել, բացատրել, ինչն է սխալ, ինչի վրա է պետք աշխատել։ «Իսկ կյանքում․․․Հովհաննեսը սիրում էր կատակել, նրա աչքերը միշտ ժպտում էին»։

«Հովհաննեսն իհարկե մեր արեւն էր։ Տենոր, որը սիրում էր կյանքն ու հումորը։ Նրա մասին հիշողությունները միայն լուսավոր են ու նույնիսկ հումորային։ Հովհաննեսի գլխին այնքան էլ շատ մազ չկար, ու մի անգամ համերգին նա կեղծամ էր հագել։ Մեր տղաներից մեկը այդ կեղծամը հանեց նրա գլխից, երբ նա խոնարհվում էր։ Հովհաննեսն իհարկե նկատել էր դա, բայց արդեն ոչինչ անել չէր կարող։ Դրանից հետո սկզբում նեղացել էր, իսկ հետո բոլորի հետ միասին երկար ծիծաղում էր»,- հիշում է Օգնեւը «Կոմսոմոլսկայա պրավդա» -ի հետ զրույցի ժամանակ։

 

 Life-ի փոխանցմամբ, կրթությամբ լինելով ինժեներ մեխանիկ՝ նա անհավանական ուժեղ ձայն ուներ։ Օպերայի սիրահարները Գեորգիյանին նույնիսկ անվանում էին «ռուսական Պավարոտի»։ Նա սիրում էր բեմը, ինչպես կյանքը։ Բայց կյանքից առավել Հովհաննեսը իր ընտանիքն էր սիրում։ Կնոջ՝ Տատյանայի հետ այն ժամանակ դեռ երիտասարդ երգիչը ծանոթացել էր մոսկովյան «Սերենադա» անսամբլում։ Կոլեկտիվի հիմնադիր Սուրեն Լաչինովի դուստրը՝ սեւ, անհնազանդ մազերով գեղեցկուհին սիրահարվել էր սկսնակ, բայց խոստումնալից մենակատարներից մեկին, ինչպես բուլգակովյան Մարգարիտան իր Վարպետին՝ վայրկենապես։ Երկուսն էլ անուղղելի ռոմանտիկներ էին, ինչպես պուշկինյան Տատյանան ու Վլադիմիր Լենսկին, որի պարտիան բազմիցս կատարել է Հովհաննեսը։ Հենց կնոջ կյանքում է նա գլխավոր դերը կատարել՝ մի անգամ գտնելով նրա խորթ եղբորը։ «2008-ին էր։ Հովհաննեսն ինձ գրեց «Օդնոկլասնիկի»-ում։ Կարճ հաղորդագրություն․ «Մենք հավանաբար ազգականներ ենք» ։ Տանյա Սուրենովնան իրոք իմ խորթ քույրն էր,- հիշում է 75-ամյա Ռուբեն Լաչինովը,- Հովհաննեսը լավ էր ճանաչում մեր հորը։ Նա պատմեց ինձ․ «Սուրեն Նիկոլային շատ էր սիրում Տանյային, բայց ձեր մասին չէր խոսում։ Իսկ երբ Տանյան իմացավ ձեր մասին՝ մեծ սկանդալ եղավ։ Հասկացե՛ք, Տանյայի համար հայրը աստված էր, նա երբեք հոր հետ չէր վիճում»։ Հովհաննեսը պաշտում էր իմ քրոջը ։ Գրում էր ինձ «Նա այնքան ազնիվ, ջերմոցային մարդ է, բոլորովին հարմարված չէ այս աշխարհին»։ Նա ինձ էլ է օգնել՝ գտել է իմ պապի արխիվները, որոնք ես հետագայում օգտագործեցի իմ տոհմի մասին գիրք գրելիս։ Տանյային է փոխանցել իմ կոնտակտները, հիմա մենք շփվում ենք։ Շատ ցավալի է, որ Հովհաննեսն այլեւս մեզ հետ չէ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տու-154-ի ավիաաղետը Սեւ ծովի վրա. Օդաչուն տրվել է պատրանքներին
Ըստ հետաքննության մասնակիցների՝ իրականության միայն պատրանքային ընկալումը կարող էր փորձառուի օդաչուին ստիպել ինքնաթիռն ուղղել դեպի վերջնակետ՝ 55 աստիճանի կողաթեքում...
Անընդունելի ենք համարում ֆիզիկական ուժի գործադրումը. Աշոտյանը՝ Արարատում տեղի ունեցած միջադեպերի մասին
Կենցաղային միջադեպերը չենք քաղաքականացնում, դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները...
Հայտնի են Սոչիի մոտ կործանված ՌԴ ՊՆ օդանավի վթարի նախնական եզրակացությունները
Ավելի վաղ փորձաքննությունը հերքել էր օդանավում հնարավոր ահաբեկչության կամ ցամաքից գնդակոծվելու վարկածը…
Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի սխալն է եղել. լրատվամիջոց
Այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն՝ 33-ամյա կապիտան Ալեքսանդր Ռովենսկին շասսին փակելու փոխարեն փակել էր թեւերի փականները, օդանավն անցել էր որոշակի անկյան տակ…
ՌԴ ՊՆ-ը դեռ լիովին չի հերքում Տու-154-ի կործանման պատճառների թվում ահաբեկչության վարկածը
Առաջին ինքնագրի վերծանումից հետո «եզրակացրել են, որ օդանավում ահաբեկչություն, համենայնդեպս պայթյուն չի եղել», սակայն ահաբեկչության վարկածը դեռեւս պահպանվում է…
Տու–154 օդանավի վթարի միայն մեկ զոհի ինքնությունն է պարզվել եւ հուղարկավորվել
ՌԴ ԶՈւ ավիացիայի անվտանգ թռիչքների ծառայության պետ Սերգեյ Բայնետովը կոչ է արել...
Ամենաշատ