News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաեւ հանրության հետ հետադարձ կապի ապահովմանը: Կոռուպցիայի դեմ պայքարում վարչապետը մեծապես կարեւորել է կոռուպցիոն դրսեւորումներ ծնող միջավայրի փոփոխությունը եւ ավելացրել, որ կառավարության յուրաքանչյուր նիստում իր կողմից հնչեցվող հանձնարարականները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը, ծառայությունների մատուցմանը, լիցենզիաների տրամադրմանը, տարբեր ոլորտներում մեկ պատուհանի սկզբունքի ներդրմանը եւ այլն, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Իր հերթին, դեսպան Միլսը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը, երկարաձգել Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկկողմ համաձայնագրի ժամկետը եւ անհրաժեշտ համարել նախանշել այն կոնկրետ քայլերն ու ծրագրերը,  որոնց իրականացման նպատակով ամերիկյան կողմը պատրաստ է միջոցներ հատկացնել: Դեսպանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով կառավարությունն ունի ձեռքբերումներ եւ միաժամանակ կարեւորել առարկայական բարեփոխումների շարունակությունը: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ պատրաստ է նաեւ փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական եւ հարկային բարեփոխումների իրականացման գործում:

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար եւ նշել, որ կառավարությունն առաջիկայում ԱՄՆ գործընկերներին կներկայացնի փոխշահավետ համագործակցության ուղղությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ