News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածի պետական սահմանի պահպանության տեղամաս եւ մարտական դիրք:

Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաեւ զինվորների կենցաղային պայմաններին:

Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների եւ զինվորների` հանձնել նվերներ: Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է խրախուսանքի արժանացած զինծառայողների հետ, ապա Վեհափառ Հայրապետի եւ զինվորների հետ միասին մոմավառություն կատարել կից տեղադրված խաչքարի մոտ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ: Նախագահը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների եւ նրանց վերադարձին անհամբեր սպասող ծնողների, ընտանիքների անդամների, սիրելիների համար, ում ամեն օր մեր զինծառայողները կարոտով հիշում են եւ ուժ ստանում նրանց պաշտպանելու մտքից:

«Ուզում եմ, որպեսզի դուք գիտակցեք, մինչեւ վերջ խորը գիտակցեք, որ նաեւ ձեզնից է կախված մեր երկրի հետագա բարեկեցությունը: Դուք այստեղ պաշտպանելով հայրենիքը` պետք է ետ վերադառնաք, դառնաք լավագույն մասնագետներ: Դուք պետք է լինեք այն շարժիչ ուժը, որն, ի վերջո, մեզ բերելու, հասցնելու է այն երկրների մակարդակին, որոնց մասին քիչ առաջ խոսում էինք:

Ուզում եմ նաեւ, որպեսզի դուք հստակ գիտակցեք, որ ձեր հրամանատարները շատ ավելի փորձառու են: Ուզում եմ վստահ լինեք, որ ձեր հրամանատարների ցուցումները` ուղղված ձեր անվտանգությունն ապահովելուն, ձեր կյանքը եւ նաեւ սահմանի այն հատվածը, որը ձեզ վստահված է, պաշտպանելուն, անառիկ պահելուն` պարտադիր են կատարելու համար:

Հրամանատարները մեր բանակի ողնաշարն են, եւ այդ ողնաշարի շուրջ կենտրոնանում, ձգվում են բոլոր մկաներն ու ոսկորները, դառնում մարմին: Մեր այդ մարմինը, ընհանուր առմամբ, առողջ է` մենք ունենք փայլուն հրամանատարներ, եւ նաեւ նրանց շնորհիվ է, որ ասում ենք` մեր բանակը մարտունակ է, մեր բանակն ի վիճակի է պաշտպանելու իր սահմանները:

Մեր հրամանատարների, զինվորների եւ նրանց ընտանիքների կենացը: Այն մարդկանց կենացը, ովքեր ծնել, դաստիարակել են ձեզ եւ ուղարկել պաշտպանելու իրենց եւ ուրիշնեին: Դուք, այստեղ լինելով, պաշտպանում եք ձեր ծնողներին, մեր քաղաքացիներին, մեր հայրենիքը:

Մենք միշտ ուրիշներից տարբերվել ենք նրանով, որ կարողացել ենք վերածնվել, կարողացել ենք պայքարել, նաեւ հերոսանալ, մեր սխրանքներով անմահանալ եւ, ի վերջո, եկել, հասել ենք 21-րդ դար` որպես անկախ պետություն: Մեր տարածաշրջանում բազմաթիվ երկրներ, բազմաթիվ պետություններ են եղել՝ թվով, տարածքներով մեզնից հաճախ ավելին, բայց մնացել են պատմության էջերում: Մենք, շնորհիվ, մեր զինվորների, սպաների, մեր նվիրյալների, եկեղեցու` հասել ենք այսօրվան: Հիմա հերթը մերն է` պահելու, պահպանելու, հաջորդ սերնդին փոխանցելու մեր անկախ պետությունը: Եվ ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ մենք ունենք զինվորներ ու սպաներ, ովքեր դա անում են պատվով:

Ձեր ծնողների կենացը, ձեր քույրերի եւ եղբայրների կենացը, ովքեր անհամբեր սպասում են ձեզ: Լավ եղեք եւ առողջ: Խաղաղ ծառայություն ձեզ:

Թող 2017 թվականն իր հետ բերի քիչ կորուստներ եւ շատ ավելի ուրախ ու երջանիկ պահեր»,-շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահն այցելել է նաեւ Տավուշի մարզի Ազատամուտ համայնք, հանդիպել այդ համայնքի, ինչպես նաեւ Այգեհովիտի, Վազաշենի, Դիտավանի բնակիչների ու Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, զրուցել համայնքային խնդիրների եւ զարգացման ծրագրերի, բնակիչներին հուզող, հետաքրքրող հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ