News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային խնդիրները մեծ հաշվով այնքան կապված չեն Հայաստանի, որքան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության մասին հարցին, հաշվի առնելով, որ Հայաստանի նախագահը բազմիցս դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու առնչությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշման շուրջ, դեսպանը նշեց. «Նախ՝ ՀԱՊԿ Կանոնադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ անդամ պետությունները միմյանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում երրորդ՝ Կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի կողմից ագրեսիայի դեպքում: Տավուշի մարզում սահմանի մի մասը սահմանակից են այն շրջաններին, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո: Հենց սկզբից մենք հստակ եւ բաց դիրքորոշում ենք ունեցել՝ ե՛ւ Ղազախստանը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ՀԱՊԿ մյուս երկրները. եթե խոսքը երրորդ երկրի կողմից արտաքին ագրեսիայի մասին է, որը չի վերաբերում է տարածքային խնդիրների, մեկ հարց է, եւ այլ խնդիր է, երբ դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղին»:

Այդ պատճառով, ըստ Թիմուր Ուրազաեւի, Ղազախստանի դիրքորոշումն ազնիվ է: «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մենք դուրս ենք բերում այն խնդիրների շրջանակից, որոնք լուծվում են ՀԱՊԿ Կանոնադրությանը համապատասխան: Մենք արտահայտվում ենք միայն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ բացառելով ռազմական լուծումը»,- ընդգծեց դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ