Երկու պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի Կանդագար նահանգում, որտեղ անցնում էր նահանգապետի, ոստիկանապետի ու ՄԱԷ-ից բարձրաստիճան դիվանագետի հանդիպումը, հայտնում է TOLO News հեռուստաալիքը։
Իշխանությունների տվյալներով, ոստիկանապետն ու դիվանագետը չեն տուժել, նահանգապետը վիրավորվել է։
Ավելի վաղ երկու պայթյուն էր որոտացել նաեւ Քաբուլում, խորհրդարանի շենքի մոտ։ Զոհվել էր 38 մարդ, ահաբեկչության համար պատասխանատվություն էր ստանձնել «Թալիբան» շարժումը։