News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարությունում հունվարի 10-ին ամփոփվել են Զինված ուժերում Մարդու իրավունքների օրվան նվիրված միամսյակի արդյունքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության մամուլի ծառայությունից:

Միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարեւորելով Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցը,  շեշտել է, որ պաշտպանական գերատեսչության կարեւորագույն գործառույթներից մեկն էլ քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողությունն է զինված ուժերի նկատմամբ: Նախարարն ընդգծել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ՝ շեշտելով որ համատեղ աշխատանքը տալիս է իր արդյունքը: Վիգեն Սարգսյանը կարեւորել է ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի աշխատանքը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ստեղծումը:

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը երկու հատկություն ունի, առաջինը՝ սիստեմատիկ խախտումների միջավայրի փոփոխությունն է, որ կրկնվող խախտումներ չլինեն եւ երկրորդը՝ քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատելով վճռական ենք՝ ստանալու տեղեկատվություն առանձին դեպքերի մասին եւ հետամուտ լինելու այդ խնդիրների լուծման հարցում: Առաջին շահագրգիռ մարմինը Պաշտպանության նախարարությունն է, որ քաղաքացին Զինված ուժերում իրեն զգա ամուր եւ պաշտպանված, քանի որ միայն այդ դեպքում կարող է արդյունավետ պաշտպանել իր երկիրը»,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, բարձր գնահատելով փորձագիտական խորհրդի դերակատարությունը, շեշտել է, որ ոլորտը յուրահատուկ է եւ պահանջում է մասնագիտական սկզբունքներին համապատասխան աշխատանք:

Հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը ներկայացրել է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքները, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ