News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ մոտ 200 սպաներ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել չվերականգնել կտտանքների կիրառման պրակտիկան, ասվում է այն նամակում, որը հայտնվել է The New York Times թերթի տրամադրության տակ։

«ՀԻմք ընդունելով մեր ու մեր լավագույն մասնագետների փորձը, որն ամրապնդված է գիտական վերջին հայտնագործություններով, հարցաքննության օրինական տեխնիկան, որի հիմքում մարդկային փոխհարաբերություններն են, առավել արդյունավետ են հետախուզական տվյալներ ստանալու տեսակետից»,- ասվում է նամակում, որը ստորագրել են 176 պաշտոնանկ սպաներ։

Հիշեցնենք, որ Թրամփը նախընտրական հեռուստաբանավեճերի ընթացքում ասում էր, որ իրեն «դուր է գալիս» խեղդելու միջոցով տանջելու տեխնիկան ու նշել, որ երբ նախագահ դառնա՝ կվերականգնի կտտանքների ավելի կոշտ մեթոդները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ