News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մեվլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Աստանայում ծրագրվող միջսիրիական հանդիպման նախապատրաստումը։

Նախարարները քննարկել են դեկտեմբերի 29-ին Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջեւ կնքված համաձայնությունների իրականացման հետ կապված հարցերը։ Շեշտվել է հրադադարի ռեժիմի պահպանման ու Աստանայում հանդիպման նախապատրաստմանը կառուցողաբար մոտենալու կարեւորությունը՝ շարունակելով պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ։ Քննարկվել են նաեւ ռուս- թուրքական հարաբերությունների որոշ արդիական հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ