News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ուկրաինան ամբողջությամբ փոխանցել են իրենց վճարները ՄԱԿ-ի 2017 թ․ կանոնավոր բյուջեի համար։ Այս մասին Նյու Յորքում լրագրողներին հայտնել է ՄԱԿ մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

«Ինը երկրներ՝ Անգոլան, Հայաստանը, Բենինը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանն ու Ուկրաինան ամբողջությամբ փոխանցել են իրենց վճարները, իսկ ՄԱԿ-ի եւս 17 անդամներ մասնակիորեն են վճարել»,- նշել է նա։

Այս պահի դրությամբ գալիք տարվա համար ՄԱԿ-ի առջեւ իր ֆինանսական պարտավորությունները կատարել են միայն ինը երկրներ։ Ամենամեծ գումարը՝ 4 մլն դոլար, փոխանցել է Հունգարիան, իսկ ամենաքիչը՝ Լիբերիան՝ 25 000 դոլար։

ՄԱԿ կանոնավոր բյուջեին փոխանցվող վճարների չափը սահմանվում է ըստ տվյալ երկրի ՀՆԱ-ի տասնամյա ցուցանիշի, մեկ շնչին բաժին հասնող եկամուտի ու արտաքին պարտքի։ Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի ամենախոշոր հովանավորը ԱՄՆ է, որը վճարում է ՄԱԿ-ի ծախսերի 22 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ