ԱՄՆ Վերաքննիչ դատարանը որոշել է, որ iPhone–ի օգտատերերը կարող են դատի տալ Apple–ին այն բանի համար, որ նրանք App Store–ում իրենց հավելվածների մենաշնորհ են ստեղծել, հայտնում է MacRumors–ը։
Հաղորդվում է, որ քանի որ iPhone–ի հավելվածները հասանելի են միայն App Store–ում, դա հանգեցնում է դրանց գների աճին։ Հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտարարել է, որ դատական հայցի նպատակն է Apple–ին ստիպել օգտատերերին թույլ տալ գնումներ կատարել այնտեղ, որտեղ իրենց է հարմար, որպեսզի բացի շուկան եւ իջեցնի հավելվածների գինը։
Դատական գործընթացն այս գործով շարունակվում է 2012–ից։