News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահը որոշել է նորից փոխել ԱՄՆ-ում երկրի դեսպանին՝ այդ պաշտոնին նշանակելով Խերոնիմո Գուտյերես Ֆերնանդեսին, հայտնել է Մեքսիկայի ԱԳՆ-ն։

Գործող դեսպան Կարլոս Սադա Սոլանա կշարունակի կատարել իր պարտականությունները մինչեւ հունվարի 23-ը, այսինքն կլքի իր պաշտոնը, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի Դոնալդ Թրամփը։ Նա ներկա կլինի Թրամփի երդմնակալությանը, նշում է Մեքսիկայի ԱԳՆ-ն։

Սադա Սոլանան դեսպան էր նշանակվել 2016-ի ապիլին։ Հունվարի 23-ից նա կզբաղեցնի արտգործնախարարի Հյուսիսային Ամերիկայի գործերով տեղակալի պաշտոնը։

Նոր դեսպան Գուտյերեսը հիմա Հյուսիսային Ամերիկայի զարգացման բանկի գլխավոր կառավարիչն է։ Նրա թեկնածությունը կհաստատվի ԱՄՆ իշխանությունների համաձայնությունն ու Մեքսիկայի սենատի հավանությունը ստանալուց հետո։

Երկու երկրների հարաբերոություններում հիմա լարված ժամանակաշրջան է, քանի որ ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը հայտարարել է, ո ր մտադիր է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին՝ ընդ որում հենց Մեքսիկայի փողերով։ Իսկ եթե Մեքսիկան հրաժարվի՝ Թրամփը սպառնում է արգելել մեքսիկացի միգրանտների գումարային փոխանցումները հայրենիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ