News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանոմ Մեծ Բրիտանիայի դեսպան Կերոլ Մերի Քրոֆթսի ու Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների ու հարկադիր տեղահանվածների հարցերով պետկոմիտեի նախագահ Ալի Հասանովի հանդիպումը մասնավոր էր ու հրապարակման ենթակա չէր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիտ Ֆարնուորթը։ Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների վարկածով, որոնք տարածել էին պաշտոնական մամուլի հաղորդագրությունը, Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մերի Քրոֆսթը իբրեւ հայտնել էր, որ «Հայաստանը ղարաբաղյան հարցում պահպանում է ստատուս քվոն»։

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի մեկնաբանության մեջ, մասնավորապես ասվում է․ «Մենք հասկանում ենք, որ դա մասնավոր հանդիպում է եղել։ Կարող ենք հաստատել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Միացյալ Թագավորության քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չի եղել։ Մենք շարունակում ենք վստահ լինել, որ բանակցությունները դեպի երկարատեւ խաղաղություն տանող միակ ուղին են, ու որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կողմերը պետք է խաղաղ կարգավորման ձգտեն՝ կառուցողական ու ինտենսիվ ճանապարհով, բանակցությունները վերսկելու միջոցով ու վստահության ստեղծմանն ուղղված համաձայնեցված միջոցառումների իրականացումով»։

Այսպիսով, թե ինչ է իրականում Բաքվում ասել բրիտանացի դիվանագետը, մնում է չպարզված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ