News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Baobab կազմակերպության ակտիվիստները պահանջում են 39-ամյա Վահե Պետոյանին փրկել Ֆրանսիայից վտարվելուց:

Պետոյանին ձերբակալել են Անգուլեմ քաղաքում ոստիկանական տեղամասի առաջ սխալ կայանելու համար, գրում է Charente Libre-ն:

Նրան պաշտպանում են ֆրանսիացի ակտիվիստները, որոնք ցույց են կազմակերպել ոստիկանական տեղամասի առաջ, հետո հանդիպել տեղացի պաշտոնյաների հետ, սակայն արդյունքի չեն հասել: Հիմա Պետոյանը Թուլուզի վարչական ձերբակալությունների կենտրոնում է, մինչ հայկական  հյուպատոսությունը  նրա քաղաքացիության մասին տեղեկանք է կազմում: Այդ տեղեկանքը ստանալով՝ Ֆրանսիայի իշխանությունները կարող են նրան վտարել, պարզաբանում է Baobab-ի ներկայացուցիչ Մարի Լին Կամի Գիրոն:

Պետոյանը մասնագիտությամբ խոհարար է, նա ունի կին եւ 3 երեխա:

Դեռեւս նախքան միջադեպը Պետոյանը քաղաքական ապաստանի մասին դիմում էր ներկայացրել, որը պետք է քննի դատարանը:

«Ընդ որում, դիմումը օետք է քննվի, անգամ եթե Պետոյանին վտարեն Հայաստան: Քանի որ հայրենիքում նրան իրական վտանգ է սպառնում»,- ասում է կազմակերպության ակտիվիստը:

Թե ինչ վտանգ է սպառնում նրան Հայաստանում, պարզ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ