News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընտրական բարեփոխումն իրականացվել է հանրային լայն քննարկումների եւ քաղաքական աջակցության պայմաններում: Այս մասին ասված է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության (ԿԳԱ) զեկույցում, որը վերաբերում է Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջեւ հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձեւավորելուն:

Նշվում է, որ նոր ընտրական օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին եւ նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին եւդիմումներին, ինչպես նաեւ քարոզչությանը եւ նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից որեւէ մեկը մտահոգություն չի հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության առնչությամբ: Ընտրության օրն առաջին անգամ բոլոր ընտրողների մատնահետքերը եւ նույնականացման քարտերը կսկանավորվեն եւ կպահվեն էլեկտրոնային եղանակով՝ որպես հնարավոր բազմակի քվեարկությունը կանխելու միջոց:

Փաստացի արտերկրում գտնվող ընտրողների փոխարեն մեկ այլ անձի կողմից քվեարկելու հնարավոր դեպքերի առնչությամբ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս հնչեցված մտահոգությունները վերացնելու նպատակով Ընտրական օրենսգրքով ներկայումս նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերն այն համարում են վստահության մթնոլորտ ձեւավորող միջոց եւ հնարավոր խարդախությունը կանխելու գործիք:

Ընտրական վեճերը լուծելու համար սահմանված նոր ժամկետները ողջամիտ են:

Քաղաքացի (տեղական) դիտորդների համար պարտադիր վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու եւ ստուգարք անցկացնելու մասին դրույթը հանվել է՝ արձագանքելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին առաջարկություններին»,-ասված է փաստաթղթում:

Զեկուցն արձանագրում է, որ ընտրական բարեփոխման գործընթացը եղել է բաց եւ համապարփակ, եւ փոփոխությունները հավանության են արժանացել իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից: 2016 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկու համատեղ եզրակացություն՝ գալով այն եզրահանգման, որ նախկինում կատարած առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել: Նոր օրենսգրքով նախատեսվում է ընտրողների նույնականացման կատարելագործված համակարգ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրական մարմինների անկախությունը խթանող միջոցներ, դիտորդների համար պարտադիր ստուգարքի վերացում եւ թեկնածուների ցուցակում կանանց քվոտաների բարձրացում: Փոփոխություններով նաեւ հստակեցվում են նախընտրական քարոզարշավին, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը, թեկնածուների գրանցմանը եւ բողոքներին ու դիմումներին վերաբերող առանցքային դրույթները:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերը մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջեւ հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ նախքան ընտրությունները հանրության վստահության մթնոլորտ ձեւավորելու համար,- նշված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ