News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնվելու է ամերիկյան Vogue-ի էջերում: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հաստատել են լուրը:

Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը հաղորդել է, որ ֆոտոսեսիան վաղուց է ծրագրվել, իսկ Մեյի լուսանկարները կհրապարակվեն ամսագրի ապրիլյան համարում:

Նկարահանումն անցկացրել է ամերիկյան լուսանկարիչ Էննի Լեյբովիցը, որը հայտնիների դիմանկարներ է անում: Նա լուսանկարել է նաեւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին:

Մեյը հայտնի է նորաձեւության,  հատկապես՝ վառ կոշիկների հանդեպ սիրով: Վերջերս նա քննադատության էր ենթարկվել այն բանի համար, որ Sunday Times պարբերականի ֆոտոսեսիային մասնակցել է 995 ֆունտ (1.2 հազար դոլար) արժողությամբ կաշվե տաբատով:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը 4 անգամ նկարահանվել է Vogue-ի բրիտանական տարբերակի համար: Նա նույնպես անտարբեր չէր նորաձեւության հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ