News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անցած տարի, այլ տարիների հետ համեմատած, ապրանքների զգալի  թանկացում չի գրանցվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» փոխնախագահ, մարկետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:

«Թանկացել է միայն ընդեղենն ու չրեղենը: Եթե ընդեղենի թանկացման պատճառը պարզ է, ապա չրեղենն էլ հո մերն է, պարզապես տնտեսվարողները օգտվում են առիթից: Ըստ օրենքի, եթե գները բարձրանային, ապա հունվարին պետք է իջնեին: Խնդիրը այն է, որ ամեն տեղ տարբեր գներ են՝ խանութներում ավելի թանկ է, քան շուկայում, բայց տատանումներ համարյա չկային: Շուկան չի վերահսկվում», ասաց նա:

Մարկետոլոգի խոսքով՝ պետք է թանկացման դեպքում նախ պատճառը ճշտել, նոր խնդիրը բարձրաձայնել. եթե հումքի գինը բարձրանա, տնտեսվարողը ի՞նչ անի:

«Հենց մի փոքր գների բարձրացում է լինում, վայնասուն ենք բարձրացնում: Շուկայական տնտեսության պայմաններում դա նորմալ երեւույթ է, եթե  իհարկե կա գների բարձրացման կարգավիճակ, այսինք հիմնավորված բարձրացում, մասամբ հիմնավորված բարձրացում եւ չհիմնավորված: Եթե հումքի գինը բարձրանում է, ապա տնտեսվարողը ինչ մեղք ունի, հո մինուսով չի՞ աշխատելու»,-նշեց նա:

Խոսելով այս տարվա սկզբին գրանցված գնաճի մասին, Ռուբեն Հայթյանը նկատեց, որ թանկացել են այն ապրանքները, որոնք ներկրվում են եւ  դրանց գները մեզնից կախված չեն:

«Անցած տարվա վերջին մենք մոնիթորինգ անցկացրեցինք, եւ ի զարմանս մեզ, գների աճ չի գրանցվել, բացի ընդեղենից եւ ժամանակավոր վաճառք ունեցող այլ մթերքներից: Հունվարի 4-ից հետո շաքարավազի գինը բարձրացավ 10%-ով, որի պատճառը դեռ պարզ չէ,իսկ ներկրվող ալյուրը 3-5%-ով: Ներկրված մրգերը՝  դեկտեմբերի հետ համեմատ, թանկացել են 100-200 դրամով, դրանք հիմնականում ցիտրուսներն են, բանանը եւ այլն»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ