News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անթույլատրելի է Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնաթողությունը կապել դեկտեմբերի 29-ի միջադեպի մեկնաբանության հետ: Այս մասին նշված է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի տարածած հայտարարության մեջ:

«Վերջին շրջանում լրատվամիջոցներում մեծ թվով հրապարակումներ են հայտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերաբերյալ, որոնք այնքան էլ օբյեկտիվ բնույթ չունեն, իսկ երբեմն իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես՝ մեծ ուշադրություն է դարձվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ն. Ն. Բորդյուժայի մեկնաբանության վրա: ՀԱՊԿ քարտուղարությունը նախկինում պարզաբանել է Բորդյուժայի մեկնաբանության էությունը, որտեղ ուշադրությունը կենտրոնացվել է այն բանի վրա, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը հատուկ տագնապ եւ լուրջ մտահոգություն է արտահայտել այն կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրի սահմանին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, պետք է նշենք, որ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը արտացոլված է Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հայտարարության մեջ, որը ընդունվել է 2016-ի հոկտեմբերի 14-ին Երեւանում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետեւողականորեն եւ անշեղորեն հետեւում է այդ դիրքորոշմանը:

Միաժամանակ, անթույլատրելի ենք համարում Ն. Ն. Բորդյուժայի պաշտոնաթողությունը կապել 2016-ի դեկտեմբերի 29-ի միջադեպի մեկնաբանության հետ, քանի որ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նրա լիազորություններն ավարտվել էին 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ երկրների ղեկավարների որոշմանը համապատասխան, որն ընդունվել է 2015-ի դեկտեմբերին Մոսկվայում՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:

Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում քարտուղարությունը ղեկավարվում է Խորհրդի նույն որոշումներով եւ երկրների ղեկավարների համաձայնություններով, որոնք նրանք ընդունել են 2015-ի դեկտեմբերին Մոսկվայում Խորհրդի նստաշրջանում, որոնց մեջ մասնավորապես նշված է. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել 3 տարի ժամկետով ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ անդամ երկրների քաղաքացիների թվից, կազմակերպության անդամների ռոտացիոն կարգով:

ՀԱՊԿ քարտուղարության տրամադրության տակ տեղեկություն չկա ընդունված որոշման կամ համաձայնությունների մեջ փոփոխությունների կատարելու մասին: Քարտուղարությունը մտադիր է շարունակել լրատվամիջոցների հետ արդյունավետ աշխատանքը եւ կոչ է անում օբյեկտիվ լուսաբանել ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերող իրադարձությունները»,- նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ