News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը 58% է: Այս մասին են վկայում Gallup ամերիկյան ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նախագահության երկու ժամկետի ընթացքում Օբամայի հանրաճանաչության միջին վարկանիշը 53% է եղել: Բարձրագույն աստիճանին՝ 78%, այն հասել է 2009 թվականի երդմնակալության ժամանակ, վատագույն ցուցանիշ՝ 42%, արձանագրվել է 2014 թվականին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից հետո:

Gallup-ը հիշեցնում է, Օբամայի նախորդի՝ Ջորջ Բուշ-կրտսերի վարկանիշը պաշտոնից հեռանալիս 40% էր կազմում:

Հարցման արդյունքների համաձայն՝ հեռացող նախագահի կինը՝ Միշել Օբաման, ճանաչված է ԱՄՆ-ի բնակիչների 68%-ի շրջանում: Ինչ վերաբերում է փոխնախագահ Ջո Բայդենին. նրա գործունեությանը հավանություն է տալիս տասն ամերիկացիներից 6-ը:

Բարաք Օբաման պաշտոնից հեռանալու է հունվարի 20-ին, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ