News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Պոզնան քաղաքում Porywacze Cial էքսցենտրիկ կենտրոնը կներկայացնի նոր բեմադրություն՝ «Տրիոներկայացում», հայտնում է e-teatr.pl կայքը։

Ներկայացումը մասամբ հիմնված է լինելու երեք դերասանների անձնական պատմությունների վրա։ «Նրանցից յուրաքանչյուրն ուզում էր մոնոներկայացում ստեղծել։ Նրանք տարբեր խառնվածք եւ բնավորություն ունեն, սակայն նրանց միավորում է ընկերությունն ու անսովոր մտահղացումը՝ միավորել 3 մոնոներկայացումը մեկում» ,– գրում է կայքը։

Բեմում ելույթ կունենան Դոմինիկ Սմարույը, 20 տարի Լեհաստանում ապրող հայ երաժիշտ եւ դերասան Դավիթ Բարոյանն ու դերասան Հուբերտ Կոժուխովսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ