News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Սահմանադրության նախագիծը ենթարկվել է մասնագիտական եւ լեզվաբանական փորձաքննության: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ նշել է Սահմանադրության նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելու համար Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանն ամփոփել է քննարկումների ընդմիջումից հետո մասնագիտական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը եւ նշել, որ մանրամասնորեն քննության են առնվել խմբակցությունների եւ պատգամավորների առաջարկությունները, որոնց արդյունքները հունվարի 13-ին առանձին-առանձին ներկայացվել են առաջարկությունների հեղինակներին:

Արարատ Դանիելյանը նշել է, որ ընդհանուր առմամբ, պատգամավորների կեղմից ներկայացվել է 184 առաջարկություն, որից ընդունվել է 30-ը, 17-ն ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի: Չի ընդունվել՝ 154 առաջարկություն, որից 13-ը՝ սահմանադրության հայեցակարգային սկզբունքներին չհամապատասխանելու, 25-ը փոխկապակցված եւ  հիմնական առաջարկությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ:

ԱԺ նախագահ Ղուլյանն իր խոսքում նշել է. «Այստեղ քաղաքական ուժերի եւ առանձին պատգամավորների մրցապայքար չէ: Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որ մեր երկիրն ունենա ավելի լավ Սահմանադրություն, քանի որ մենք արդեն որոշակի ավանդույթներ ունենք այդ բնագավառում եւ այդ հասունությունը պետք է երեւա հենց 2017թ.-ին Սահմանադրություն ընդունելիս»:

Նիստին ներկա 28 պատգամավորները 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ԼՂՀ ԱԺ-ը որոշումը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Հանրապետության նախագահի նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ