Չինաստանի Նինսյա–Հուեյի ինքնավար մարզում բեռնատարը բախվել է բնակելի տներին, ինչի հետեւանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Հայյուանի գավառում, երբ ավազով բեռնված բեռնատարի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել բնակելի տներին, որտեղ գտնվում է մարզպետարանը։ Բեռնատարի վարորդը տեղում մահացել է, եւս 4 մարդ մահացել են հիվանդանոցում։ Տեսախցիկները ֆիքսել են, որ միջադեպից ավերվել է առնվազն 3 բնակելի տուն։ Հետաքննությունը շարունակվում է։