Հարավկորեական Samsung Electronics–ը նախատեսում է վերջին ֆլագման-սմարթֆոն Galaxy S8 հեռախոսի վաճառքները սկսել ապրիլի 15-ին, հաղորդում է Gazeta–ն, հղում անելով International Business Times–ին։
Ընդ որում, նոր սմարթֆոնի շնորհանդեսը կայանալու է ոչ թե Բարսելոնում կայանալիք Mobile World Congress–ի շրջանակներում, ինչպես ենթադրվում էր, այլ ավելի վաղ՝ մարտի 29-ին։
Samsung–ի նոր մոդելը ներկայացված է լինելու երկու տարբերակով՝ էկրանի 5.7 եւ 6.2 դյույմ անկյունագծով։ Սպասվում է, որ երկու տարբերակն էլ կունենան կոր էկրաններ, որոնք կտարբերակեն հպման ուժը։ Մասնագետները ենթադրում եմ, որ նոր սմարթֆոնի արժեքը կկազմի 849 եվրո։