News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ հունվարի 18-ին, համալրվեց իրազեկման նոր սարքավորումներով, որոնք նախատեսված են Դիլիջան համայնքի վաղ ազդարարման համակարգի Հովք եւ Գոշ բնակավայրերի համար: Սարքավորումները նախարարությանը հանձնել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը:

«Օքսֆամ» կազմակերպությունը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ Տավուշի մարզում իրականացնում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո:

Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղական համայնքների եւ ազգային կառույցների պատրաստվածությունը եւ նվազեցնել նրանց խոցելիությունը՝ առաջարկելով ռազմավարություններ, որոնք կհզորացնեն Հայաստանում բնական վտանգների ժամանակ նրանց պատրաստվածությունը եւ արձագանքելու ունակությունները:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բազմածավալ միջոցառումներ Տավուշի մարզի 16 գյուղական եւ 2 քաղաքային համայնքներում:

Ծրագրի շրջանակներում ներկայումս նախատեսվում է իրականացնել փոքրածավալ մեղմացման (միտիգացիոն) ծրագրեր Տավուշի մարզի 11 համայնքներում, որի հետ կապված կատարվել են նախագծային աշխատանքներ, ինչպես նաեւ՝ նախատեսվում է լուսաձայնային ահազանգման համակարգերի տեղադրում թիրախային համայնքների դպրոցներում:

Տպել
Ամենաշատ