News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտաքին քաղաքական կողմնորոշումը սկզբունքային հարց է, բայց պետք է նման խնդիրները բանակցության առարկա չդարձնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նա ասաց, որ մինչև ընտրությունները ժողովրդավարական դաշինք ստեղծելու համար պետք է մի կողմ դնել տարաձայնությունները եւ բանակցել։«Բոլոր այն հարցերը, որոնք կարող են տարաձայնություն առաջացնել, խետք է անտեսել, չեմ ասում ընդհանրապես մոռանալ։

Նույնիսկ եթե մարտի 1-ի հետ կապված պատասխանատվության հարց կա, մենք ասում ենք՝ այս պահին դա թողնում ենք մի կողմ, ընտրություններից հետո նույն հետեւողականությամբ կքննարկենք եւ պատասխանատվության կենթարկենք»,- ասաց նա։Հայրիկյանը նշեց, որ ժողովրդավարական դաշինքի համար պատրաստ է մի կողմ դնել նաեւ իր արտաքին քաղաքական դիրքորոշումը։

«Եթե ես անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանին եմ դիմում, որն ընդգծված ռուսական դիրքորոշում արտահայտեց, ուրեմն պատրաստ եմ արտաքին կողմնորոշման հարցը մի կողմ դնել։ Բայց ասեմ, որ եթե Հայաստանը լինի ժողովրդավարական, անպայման կլինի քաղաքակիրթ աշխարհի կողմը ձգտող պետություն։ Ես հակաամերիկյան էլ կարող եմ լինել, եթե տեսնեմ ամերիկյան իմպերիալիստական դրսեւորում։ Եթե Ռուսաստանը ստիպում է քաղաքացուն տառապել, բնականաբար, դա կլիներ Ռուսաստան, Ճապոնիա թե Թուրքիա, դրա դեմ պետք էր ընդվզել»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ