News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի մրցույթը:

Արդյունավետ կառավարման Գյորդելեր քոլեջը միամյա գերմանալեզու վերապատրաստման ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի եւ Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է նոր սերնդի ղեկավար ուժերի համար, ովքեր մեր վաղվա օրվա համար պատրաստ են պատասխանատվություն ստանձնել աշխարհի հանդեպ: Քոլեջի մեկ ուսւմնական տարվա ընթացքում մասնակիցները մասնակցում են երեք սեմինարների եւ իրականացնում են սեփական նախագիծ իրենց հայրենիքում: Ծրագրին մասնակցել կարող են քսան տարին լրացած գերմանախոս ղեկավար ուժեր Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Սերբիայից, Թուրքիայից եւ Ուկրաինայից: Ծրագիրը, որպես քոլեջի տնօրեն, ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ՝ պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:

Գյորդելեր քոլեջի կողմից ընտրված մասնակիցները`

կարեւոր կապեր են հաստատում Գերմանիայի եւ Եվրոպական Միության հասարական, քաղաքական եւ վարչական ոլորտների բարձրակարգ մասնագետների հետ,

կատարելագործվում են վարչական մոդեռնիզացիայի եւ արդյունավետ կառավարման թեմաներում (օրինակ`օրենքի գերակայություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, քաղաքացիական երկխոսություն) եւ ստանում են գերմանական համալսարանի համապատասխան սերտիֆիկատ,

ներսում ծանոթանում են գերմանական հաստատություններին, որոնք գործում են նույն դաշտերում, ինպես իրենց երկրի հաստատությունները,

զարգացնում են իրենց ղեկավարելու հմտությունները եւ ձեռք բերում գիտելիքներ՝ նախագծային կառավարման ոլորտներում,

փորձառու նախագծային կառավարման մասնագետի օգնությամբ իրենց հայրենիքում իրականացնում են սեփական նախագիծ,

դառնում են Եվրոպայի ակտիվ ղեկավար անհատականությունների միջազգային ցանցի մի մաս:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2017թ. փետրվարի 20-ն է:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել այստեղ:

www.goerdeler-kolleg.de

Կոնտակտային անձ Գերմանիայում` Քլեր Լուիզա Լայֆերտ (+49 30 254231-92, [email protected])

Կոնտակտային անձ Հայաստանի Հանրապետությունում՝

Գայանե Սահակյան

([email protected]).

Տպել
Ամենաշատ