News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The Intercept կայքը սեփական հետաքննութունն է անցկացրել ու բացահայտել ամերիկյան «ծովափոկերի» անփառունակ արարքները (US Navy Seals),–տեղեկացնում է շվեցարական Tagesanzeiger թերթը։ «Seal Team 6–ի հանցագործությունները». կայքի  ուսումնասիրությունն այսպես է վերնագրված։

Պատմությունը,հրապարակման համաձայն,սկիզբ է առել 2002 թվականի մարտի 4–ին,երբ Ալ Կաիդայի զինյալները գնդակահարել են ամերիկացի «ծովափոկ» Նեյլ Ռոբերտսին։ Սպանությունից հետո անօդաչու թռչող սարքը ֆիքսել էր,թե ինչպես է զինյալներից մեկը փորձել գլխատել արդեն մահացած Ռոբերտսին։Այդ փաստը լրջագույն հոգեկան հարված էր հասցրել «ծովափոկերին»՝մղելով  նույնանման հանցագործությունների։

Արդյունքում ամերիկյան զինվորների շրջանում մոդայիկ են դարձել տեսահոլովակները,որոնք ամերիկացի նախկին հատուկ ջոկատայիններից մեկն  անվանել  է «զինվորական պոռնոգրաֆիա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ