Մալիի հյուսիսում մահապարտ ահաբեկիչները հարձակվել են Գաո քաղաքի ռազմական ճամբարի վրա։ Միջադեպի հետեւանքով զոհվել է ավելի քան 80 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Reuters–ի տեղեկություններով՝ զոհվել է 5 ահաբեկիչ։ Մահապարտները մեքենայով մխրճվել էին ճամբարի մեջ, հետո պայթեցրել այն։