News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ում ամանորյա տոների նախաշեմին ոսկերչական զարդերի վաճառքի ծավալները սովորաբար աճում են։ Սակայն 2016-ի  վերջին Tiffany–ի վաճառքն անկում է գրանցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ֆոնին, հայտնում է ՌԲԿ–ն։

Tiffany–ի շահույթը 2016-ի վերջին 2 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 4 տոկոսով նվազել է եւ կազմել 483 մլն դոլար։ Ընդ որում, ամենամեծ անկումը գրանցվել է Նյու Յորքի 57-րդ փողոցի եւ 5-րդ փողոցի անկյունում գտնվող Tiffany–ի առաջատար խանութում, որտեղ նախատոնական վաճառքը նվազել է միանգամից 14 տոկոսով։

Tiffany–ում վաճառքի նման կտրուկ անկումը կապում են Դոնալդ Թրամփի դեմ Նյու Յորքում ընթացող բողոքի ակցիաների հետ, քանի որ այդ խանութը գտնվում է հենց Trump Tower–ի հարեւանությամբ, որտեղ հավաքվում են ցուցարարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ