News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը հրապարակել է բնակչության տարեկան ծնելիության եւ մահացության մասին տվյալները։ Երկրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայում ծնելիության մակարդակն անկում է գրանցում։ Սակայն կյանքի տեւողության մեծացումը նպաստում է բնակչության թվի աճին, հայտնում է RFI–ն։

2016 թվականին Ֆրանսիայի բնակչությունը 265 հազարով մեծացել է՝ կազմելով 66.9 մլն։ Ընդ որում, բնական աճը կազմել է 198 հազար, եւս 67 հազար մարդ ավելացել է միգրացիայի հաշվին։  2016-ին նորածինների քանակը 14 հազաով պակասել է։ 2015-ին կրճատումն ավելի նկատելի է եղել՝ 20 հազար։

2016-ին Ֆրանսիայում ծնվել է 785 հազար երեխա։ Դա 1999-ից սկսած՝ ամենացածր մակարդակն է։ Հատկապես նվազել է ծնելիությունը 25-29 տարեկան կանանց շրջանում։ Չնայած բացասական միտումներին՝ Ֆրանսիայում ծնելիությունը Եվրոպայի համար բարձր է մնում՝ առաջին տեղում։ Իսկ Եվրոպայում ծնելիության ամենացածր մակարդակը Պորտուգալիայում է։

Մասնագետները ում են, որ Ֆրանսիայում բնակչությունը ծերանում է։ 65 տարեկան տարեց մարդիկ կազմում են ամբողջ բնակչության 19.2 տոկոսը, ինչը 3 տոկոսային կետով ավելի է, քան 10 տարի առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ