News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում քվեարկության ընթացքը վերահսկելու նպատակով տեսախցիկներ տեղադրելու իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը կարող է չիրագործվել:

Բանն այն է, որ ընտրատեղամասերում քվեարկության ընթացքը վերահսկող տեսախցիկների մրցույթին մասնակցելու համար դիմել է միայն մեկ ընկերություն, այն էլ շատ բարձր գին է առաջարկել:

Մրցույթին հայտ ներկայացնող ընկերությունը «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունն է, որը 3 մլն 800 հազար եվրո է առաջարկել ընտարտեղամասերում տեսախցիկներ տեղադրելու համար: Սակայն, իշխանությունը հայտարարում է՝ ընկերության առաջարկած գումարը բավականին բարձր է, իսկ քվեարկության ընթացքը վերահսկող տեսախցիկների համար իշխանությունն ունի ընդամենը 1 մլն 800 հազար եվրո:

NEWS.am-ի հետ զրույցում «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերության փոխտնօրեն Երվանդ Սիմոնյանը նշեց, որ այսօր իշխանության ներկայացուցիչների հետ քննարկում է լինելու, որի ընթացքում փորձելու են համագործակցության եզրեր գտնել եւ հարցին լուծում տալ:

«Անպայման քննարկում լինելու է, թե վերջնական ինչ որոշում կլինի, չեմ կարող ասել, որովհետեւ մեր գործընկերների հետ այս հարցը պետք է այսօր քննարկենք եւ ընդհանուր հայտարարի գանք, լուծում գտնենք: Ահռելի ծավալի աշխատանք է կատարվելու, քննարկվելու է նաեւ դա»,-ասաց նա:

2011թ. հիմնադրված եւ տեղեկատվական ու հեռահաղորդակցության ոլորտում գործունեության ծավալող ընկերության փոխտնօրենը նշեց, որ նման պատասխանատվության տակ մտնելով ընկերությունը մտավախություններ չունի եւ ամեն ինչ անելու է, որպեսզի ընդհանուր հայտարարի գալուց հետո կատարվի լավ աշխատանք. «Կարեւոր է, որպեսզի հեռարձակման հարցն անթերի լինի, եթե մրցույթին դիմել ենք, ուրեմն մտավախություններ չունենք, բայց հնարավոր է՝ ինչ-որ թերություններ լինեն, որովհետեւ մեր երկիրը տեղով թերություն է: Այսօր երեւի քննարկումների արդյունքում կորոշվի  համագործակցության հարցը եւ հստակ կկարողանանք բոլոր հարցերին պատասխան տալ»,-ասաց նա:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն էլ նշեց, որ այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի ընդդիմության եւ իշխանության միջեւ ձեռքբերված եւ իրավական տեսք ստացած պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Հովհաննես Սահակյանը նշեց, որ հարցին լուծում տալու տարբերակներից է ընտրատեղամասերում 2 տեսախցիկ տեղադրելու փոխարեն մեկ տեսախցիկ տեղադրելը. «Գուցե գումարի խնդիրը լուծվի ի հաշիվ նրա, որ դրսի տեսախցիկները չտեղադրվեն, այլ  միայն ներսում, որովհետեւ կարեւորը ներսն է: Թե ինչու է մրցույթին միայն մեկ ընկերություն դիմել չեմ կարող ասել՝ մրցույթը բաց էր, բայց  մեկ կազմակերպություն է հետաքրքրված եղել»:

Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով (իշխանական կոալիցիա, ընդդիմություն եւ հասարակական կազմակերպություններ) բանակցություններին մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ Դանիել Իոնիսյանն էլ առնվազն  տարօրինակ է համարում, որ մրցույթին հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն եւ առաջարկել բավականին բարձր գումար. «Այն, որ մրցույթին դիմել է միայն մեկ կազմակերպություն ու այն էլ 4 միլիոն եվրոյանոց հայտ ներկայացրել, ինձ համար առնվազն տարօրինակ է: Ամեն դեպքում փաստ է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները  իշխանությունը չի իրագործում»:

Դանիել Իոնիսյանն հարցի երկու լուծում է տեսնում՝ հասնել նրան, որպեսզի նոր մրցույթ հայտարարվի եւ 1 միլիոն եվրոյի չափով հայտ ներկայացվի, կամ ընտրատեղամասերում երկու տեսախցիկի փոխարեն մեկ տեսախցիկ տեղադրվի, որն այդքան էլ չի համապատասխանում ընդդիմության եւ իշխանության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը:

«Այստեղ կա մի քանի լուծում,  քննարկումներ ենք իրականացնում մի քանի կազմակերպությունների հետ, որպեսզի տեսնենք, եթե այդ կազմակերպությունները պատրա՞ստ են 1 միլիոն եվրոյով իրագործել խնդիրը, հասնենք նրան, որ եւս մեկ մրցույթ կազմակերպվի եւ  իրականացվի դա: Տարբերակ է նաեւ այն, որը քննարկվում է, որպեսզի երկու տեսախցիկի փոխարեն մեկը տեղադրվի եւ կառավարությունն էլ դրա փոխարեն այդ կազմակերպության հարկային բեռը թեթեւացնի: Բայց նշենք, որ եթե 4+4+4-ի ժամանակ մեզ խոստանում էին 5-6 տեսախցիկ, հիմա ընդամենը 2 տեսախցիկի տեղադրման մասին է խոսվում՝ ներսում եւ դրսում, եւ հիմա քննարկվում է մեկ տեսախցիկ թողնելու հարցը՝ միայն ներսում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ