Հունվարի 18-ին, ժամը 22-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին նյութեր են ստացվել, որ «ձախ սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 49-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խորենացու փողոցի թիվ 15 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել տղամարդուն` պատճառելով վնասվածք:
Կատարվում է քննություն: