News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրանտի մահից 10 տարի է անցել, սակայն մենք դեռ այս երկիրը ազատ երկիր չենք դարձրել, որի համար պարտք ունենք Հրանտին։ Նման տողեր է գրել Հրանտ Դինքի մահվան տարելիցին քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։

Թուրքական Habervaktim կայքի փոխանցմամբ՝ բանտում գտնվող Սելահաթին Դեմիրթաշն իր բաց նամակում գրել է, որ ինչքան էլ թաքցնեն Դինքի սպանությունը կազմակերպողներին, միեւնույնն է իրենք գիտեն մարդասպաններին։ «Երեխային մարդասպան դարձնելու գաղափարախոսություն է տարվում երկրում։ Հենց այդպես էլ ասաց սիրելի Ռաքելը։ Մենք այդ գաղափարախոսության դեմ ենք պայքարում։ Շատ տխուր եմ, որ բանտում գտնվելու պատճառով չեմ կարողանում մասնակցել Դինքի հիշատակությանը նվիրված միջոցառումներին, սակայն Հրանտի համար շարունակելու եմ իմ պայքարը։ Հարգելի Հրանտ, կարոտում ենք, բայց գլուխներս վեհ ենք պահում, ինչպիսին որ դու կուզեիր տեսնել», գրել է Սելահաթին Դեմիրթաշը։

Տպել
Ամենաշատ