News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է 50 բարձրաստիճան պաշտոնյաների շարունակել աշխատել իր վարչախմբում։ Նրանց թվում են պաշտպանության նախարարի տեղակալ Ռոբերտ Ուորքը եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով դեսպանորդ Բրեթ ՄըքԳերկը, հաղորդնում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Աշխատանքը շարունակելու հրավեր են ստացել նաեւ Թմրանյութերի դեմ պայքարի վարչության պետ Չակ Ռոզենբերգը, Ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավար Նիք Ռասմուսենը, քաղաքական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմ Շենոնը, ահաբեկչության եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գծով ֆինանսների նախարար Ադամ Շուբինը, հայտնել է Թրամփի խոսնակ Շոն Սփեյսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ