News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավստրալական Մելբուռնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անցորդներին: Առնվազն 3 մարդ է զոհվել, 20 վիրավոր կա: Մեքենայի վարորդը ձերբակակված է: Այս մասին հաղորդում է DW-ն:

Իրավապահների հաղորդմամբ՝ իրավիճակը վերահսկողության տակ է: Ոստիկանությունը փորձում է պարզել կատարվածի հանգամանքները: Ականատեսները պնդում են, որ կրակոցի ձայներ են լսել:

Նախնական տվյալներով՝ ոստիկանները որոշ ժամանակ հետապնդել են ավտոմեքենան, մինչեւ այն բախվել է անցորդներին: Միջադեպի հետեւանքով մոտակա գրասենյակների աշխատողներին տարհանել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ