News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հունվարի 20-ին ԱՄՆ-ում իշխանության կգա նոր վարչակազմ: Ինչպիսի անդրադարձ կունենա վարչակազմի փոփոխությունը հայությանը հուզող խնդիրների վրա, մեկնաբանում են ամերիկահայ կազմակերպությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք կշարունակենք աշխատանքները նորընտիր Կոնգրեսի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հետ, ինչպես նաեւ նորանշանակ պետքարտուղարի ու վարչակազմի հետ արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ՝ վստահ լինելու համար, որ մեր ձայնը լսելի է»,-ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին

«Որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ, որոնք պետք է փոխվեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նախընտրական շրջանում ամերիկահայ կազմակերպությունները չեն սատարել թեկնածուներից ոչ մեկին՝ կոչ անելով ամերիկահայությանը քվեարկել սեփական նախաձեռնությամբ:

«Մենք չենք աջակցել նախագահի թեկնածուներից ոչ մեկին, քանի որ կարծում ենք, որ նրանցից ոչ մեկը չէր վաստակել մեր աջակցությունը : Սակայն անհատ շատ ամերիկահայեր ակտիվ էին ինչպես Թրամփի, այնպես էլ Քլինթոնի ճամբարում եւ մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ» ,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Ամերիկահայ համայնքը բավականին լայն շրջանակ է: Մենք ունենք ամերիկահայ կազմակերպություններ եւ անհատներ, ովքեր սատարել են Թրամփին եւ այլ թեկնածուների: Այժմ պետք է բոլորը համախմբվեն՝ մեր ձայնը մայրաքաղաքում լսելի դարձնելու համար»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամփոփելով հեռացող վարչակազմի գործունեությունն՝ ամերիկահայ կազմակերպությունները համակարծիք են, որ առկա է հիասթափություն հատկապես Հայոց ցեղասպանության հարցում:

«Վերջին 8 տարիների գնահատականը հիմնվում է մի շարք գործընթացների վրա, որոնցից ոմանք նպաստել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը: Սակայն հնարավոր չէ չանդրադառնալ Ցեղասպանության ճանաչման իր նախընտրական խոստմանը, որը նա դրժեց՝ իր հայտարարություններում փոխարինելով այն բառարանային այլընտրանքային բառերով»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Օբամայի վարչակազմը սկզբում աննախադեպ հուսադրող էր եւ խոստումնալից, սակայն նրա խոստումները Արցախի, Ցեղասպանության, հայ-ամերիկյան հարաբերությունների մասին մնացին չկատարված: Ավելի շատ խոսքեր էին, քան արդյունքներ» ,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ինչպիսի՞ ակնկալիքներ ունի ամերիկահայությունը նորընտիր նախագահ Թրամփից:

«Թրամփի վարչակազմը տարբերվելու է նախորդից եւ հիմնովին փոխելու է ամերիկյան ավանդական քաղաքականությունը: Մենք հույս ունենք, որ այդ փոփոխությունները դրականորեն կանդրադառնան Ցեղասպանության ու Արցախի ճանաչման խնդիրներին»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Մենք ցանկանում ենք, որ նոր վարչակազմն ու Կոնգրեսը պատասխանատվության ենթարկեն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում անմեղ մարդկանց սպանությունների համար, եւ ակնկալում, որ վարչակազմը ակտիվորեն կներգրավվի զինադադարի խախտումները դադարեցնելու հարցում»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ինչպիսի՞ դիրքորոշումներ կորդեգրի Դոնալդ Թրամփի գալիք վարչակազմը Հայաստանին եւ Սփյուռքին հուզող խնդիրների վերաբերյալ, դեռեւս վաղաժամ է ասել: Ամերիկահայ կազմակերպությունները կշարունակեն ջանքեր գործադրել՝ հայկական օրակարգը մայրաքաղաք Վաշինգտոնում առաջ տանելու ուղղությամբ եւ պատրաստ են աշխատել նոր վարչակազմի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ