Հունվարի 19-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Հանրապետության հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գագիկ Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը թիվ 22 երթուղու ավտոբուսում 24-ամյա Մուշեղ Շ.-ի գրպանից գողացել է 53.000 դրամ, 1.000 ռուբլի եւ վրացական 5 լարի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: