News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

25 տարի առաջ այս օրը Միացյալ Թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ:

Այս առիթով ՄԹ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆարնուորթը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է.

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձը:

Միացյալ Թագավորությունը Հայաստանը համարում է երկարաժամկետ եւ արժեքավոր գործընկեր: Անցած 25 տարիների ընթացքում Միացյալ Թագավորությունն աջակցել է Հայաստանին՝ ժողովրդավարական, կայուն եւ բարեկեցիկ երկիր դառնալու իր ճանապարհին:

Երեւանում բրիտանական դեսպանատունը պատրաստ է շարունակել աշխատել իրհայ գործընկերների եւ բարեկամների հետ՝ էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու մեր համագործակցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ