News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը կշարունակի աշխատել միջազգային հարթակներում՝ Ադրբեջանում հայերի կոտորածների եւ այդ իրադարձությունները խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի մասին միջազգային հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու համար: Այս մասին հունվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականի ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու, այդ թվում՝ Շուշիի ազատագրման 25-ամյակի եւ հայկական Մարաղա գյուղի ողբերգության տարելիցի հետ կապված: Դրանք անցկացվելու են տարբեր երկրներում, տարբեր հարթակներում եւ ուղղված են լինելու ադրբեջանական կեղծիքի դեմ, եւ կազմակերպվելու են նաեւ ԱԳՆ-ի եւ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ:

Նախագծի շրջանակում արդեն ֆիլմ է ստեղծվել՝ ականատեսների պատմությունների հիման վրա, պատրաստման փուլում են երկրորդ ֆիլմը, ողբերգության ականատեսների վկայությամբ բազմաթիվ հոլովակներ: Մեկ գիրք հրատարակվել է, տպագրության է պատրաստվում նաեւ երկրորդը՝ 1990 թվականի հունվարին Բաքվի իրադարձությունները վերապրածների վկայությամբ:

Բոլոր ֆիլմերն ու հոլովակները թարգմանված են 5 լեզուներով: Գիրքը կտպագրվի նաեւ անգլերենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ