News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ո՛չ Գագիկ Ծառուկյանի, ո՛չ էլ նրա կուսակիցների համար գաղտնիք չէ, որ նրա վերադարձը տեղի է ունեցել ՀՀԿ համաձայնությամբ։ Այս մասին NEWS.am–ի  հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ լայն բլոկի հիմքում կլինի հենց ԲՀԿ–ն։ «Նրանց հետ մտերիմ քաղաքական գործիչները, որոնք իրենց ժամանակին լքել են կուսակցության շարքերը, պատրաստվում են վերադառնալ։ Դրանք կլինեն մարդիկ, որոնք միջին եւ մեծ բիզնեսն են ներկայացնում եւ դրա հաշվին ուզում են որոշ քաղաքական երաշխիքներ ապահովել իրենց տնտեսական բարգավաճման համար։ Մյուս կողմից դրանք կլինեն առանձին քաղաքական կամ հասարակական գործիչներ կամ փոքր կուսակցություններ, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն քաղաքական գործունեություն սկսել»,– ասաց Մինասյանը։

Միակ բանը, որը կմիավորի եւ՛ նրանց, ե՛ւ մյուսներին, եւ՛ Գագիկ Ծառուկյանին, այն է, որ նրանք աշխատելու են այսպես կոչված կառուցողական ընդդիմության դաշտում։ «Այսինքն՝ այն շրջանակներում, որոնք կսահմանվեն նրանց համար ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից, ում ցանկությամբ եւ համաձայնությամբ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքական գործունեություն»,– ասաց Սերգեյ Մինասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ