News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Բելառուսի իշխանությունների գործողությունները վրդովեցուցիչ են: Այս մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հաղորդումն այն մասին, որ Բելառուսի իշխանությունները որոշել են բավարարել բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնելու Ադրբեջանի հարցումը:

«Ակնբախ է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը: Եվ ցավալիորեն ստիպված ենք  արձանագրել, որ նացիստներից դաժանորեն տուժած երկիրը գործում է նացիստների օրինակով՝ տառացիորեն վաճառելով անմեղ մարդուն»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի իշխանությունները առաջին անգամ չեն խոշոր ներդրումների միջոցով հրապարակավ միջազգային իրավունքը խախտում: «Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքում մենք նույն բանը տեսանք, միայն թե հակառակը՝ բոլոր հնարավոր օրենքների խախտմամբ հանցագործը հանձնվեց հայրենիքին, ազատվեց եւ հերոս հռչակվեց»,- նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ եթե Բելառուսի իշխանությունները, այնուամենայնիվ, մինչեւ վերջ գնան, եւ Ալեքսանդր Լապշինը հայտնվի Ադրբեջանում, դա իր՝ Բելառուսի ղեկավարության համար վատագույն հեռանկարներ կնշանակի: «Իշխանությունը, որն այսպիսի արժեքներով է առաջնորդվում, վաղ թե ուշ կտապալվի: Յուրաքանչյուրն արժանվույնը կստանա: Ցավոք, հիմա Բելառուսի իշխանությունները ցույց են տալիս, որ նավթադոլարները, խավիարը եւ առաջնորդների պատկերներով մեդալները նրանց համար ազատությունից եւ իրավունքից ավելի թանկ են: Սա Օսվենցիմի յուրատեսակ շարունակություն է բառի լայն իմաստով»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։  Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր սկսել «Պետական սահմանի մասին» օրենքի խախտման հոդվածով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ