«Բժշկի հետ անհարգալից վերաբերվել եւ կոպիտ խոսելը ինքդ քեզ վտանգի ենթարկել է», – գրում է Փեգի Սաստրը Slate.fr կայքում, հաղորդում է Инопресса–ն։
«Հիվանդների կողմից անհարգալից վերաբերմունքը եւ վիրավորական արտահայտություններ կարող են առողջության համար դրամատիկ հետեւանքներ ունենալ։ Նման դրսեւորումները շեշտակիորեն են մեծացնում բժշկական սխալի հավանականությունը։ Այս փաստը բացահայտվել է Իսրայելի իnտենսիվ մանկաբուժական 39 կենտրոններում անկացված հետազոտությունների արդյունքներով», – ասված է հոդվածում։
«Ֆլորիդայի համալսարանի առաջատար մասնագետ Ամիր Էրեզի խմբի հետազոտությունները փաստել են, որ հիվանդների ագրեսիվ վարքը կարող է լինել բժշկական սխալների 40 տոկոսի հիմնական պատճառը՝ համեմատ սխալների 10-20 տոկոսի ցուցանիշի, որի պատճառը բժիշկի հոգնածությունն է», – գրում է Փեգի Սաստրը։