News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ընտանիքի, երեխաների եւ կանանց նախարար Լորանս Ռոսինյոլը հայտարարել է, որ շոկի է մատնվել Ռոման Պոլանսկուն ազգային «Սեզար» կինոմրցանակի ժյուրիի ղեկավար նշանակելու որոշման պատճառով, փոխանցում է BBC-ն:

83-ամյա Պոլանսկին ԱՄՆ-ում մեղադրվում է 1977 թվականին անչափահաս Սամանտա Հայմերի բռնաբարության համար, եւ Վաշինգթոնը ձգտում է հասնել նրա արտահանձնմանը:

Նախկինում Պոլանսկու նշանակման առիթով իրենց վրդովմունքն են հայտնել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները, որոնք կինոմրցանակի հանձնման արարողությունը բոյկոտելու կոչ են արել:

«Սեզար» կինոմրցանակի կազմակերպիչներն իրենց ընտրությունը պատճառաբանել են Ռոման Պոլանսկու գեղագիտական ճաշակով եւ նրա տաղանդով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ