News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մելբուռնի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե որ կենդանիներն են Ավստրալիայում ավելի հաճախ դառնում բնակիչների մահվան պատճառ: Հետազոտության ընթացքում վերլուծվել են Ավստրալիայի առողջապահության եւ սոցիալական ապահովության ինստիտուտից ստացված 2000-2013 թվականների տվյալները: Պարզվել է, որ ամենամահաբեր կենդանիները ձիերն են, փոխանցում է Oane-ը: 

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 13 տարվա ընթացքում ձիերի հետ անզգույշ վարվելու հետեւանքով զոհվել է Ավստրալիայի 74 բնակիչ, մինչդեռ օձերի եւ մեղուների խայթոցից՝ 27 մարդ: Ամենավտանգավոր կենդանիների ցուցակում են ընդգրկված նաեւ շնաձկները, որոնց հարձակման հետեւանքով 26 ավստրալացի է մահացել: Մայրցամաք այցելելիս պետք է զգուշանալ նաեւ կոկորդիլոսներից, որոնք 19 մարդու կյանք են խլել: Անսպասելի է այն փաստը, որ Ավստրալիայում մեծ թվով բնակվող սարդերը եղել են բոլոր թունավոր կենդանիներից ամենաանմեղը: Վիճակագրությամբ սարդի խայթոցից մահվան միակ դեպքը գրանցվել է 1999 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ