Առնվազն 13 մարդ զոհվել է, 50 մարդ վիրավորվել Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Պարաչինարի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է CNN-ը:
Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ շուկայում մարդկանց թիվը մեծ է: Անվտանգության ուժերը որոնողական գործողություն են իրականացնում, վիրավորներին տարհանելու համար օգտագործվում են Պակիստանի ՌՕՈւ-ի ուղղաթիռները: Դեռեւս ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: